News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նիգերիայի Պորտ-Հարկորտ քաղաքը 2014թ. գրքի համաշխարհային մայրաքաղաքն է դարձել: Այս մասին հայտնել են ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կոմիտեից, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հաղորդվում է, որ քաղաքն այդ պատվարժան կոչմանն է արժանացել կրթության ոլորտում իրականացված, մասնավորապես երիտասարդությանը եւ գրելու, ընթերցանության ու հրատարակչական գործունեության մշակույթին ուղղված արդյունավետ ծրագրերի շնորհիվ:

Ամեն տարի կոմիտեն գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչումն է շնորհում մի քաղաքի, որ պարտավորվել է գրքերի եւ ընթերցանության պահանջարկի մեծացմանն  ուղղված քայլեր իրականացնել` ի հավաստումն գրական ստեղծագործության ունեցած կենսական կարեւորության:

Նշենք, որ Պորտ-Հարկորտը գրքի 14-րդ համաշխարհային մայրաքաղաքն է: Մինչ այդ նման պատվի են արժանացել Մադրիդը, Ալեքսանդրիան, Նյու-Դելին, Անտվերպենը, Մոնրեալը, Թուրինը, Բոգոտան, Ամստերդամը, Բեյրութը, Լյուբլյանան, Բուենոս-Այրեսը, Երեւանը եւ Բանգկոկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ