News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախօրեի երեկոյան սիրիահայերի մի խումբ Ցեղասպանության հուշահամալիր է այցելել Հայաստանի եւ Սիրիայի պետական դրոշներով: Անմար կրակի շուրջ երկու դրոշները դարձել են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության եւ արդեն կես դար շարունակ բռնագաղթած տասնյակ հազարավոր հայերի համար երկրորդ հայրենիք դարձած Սիրիայի ներկայիս ողբերգական դեպքերի անմեղ զոհերի հիշատակի սգո խորհրդանիշ:

Դեպքեր, որոնց հովանավորը ցեղասպանության քաղաքականությունը շարունակող ժամանակակից Թուրքիան է, որի շնորհիվ այս տարվա մարտի 21-ին Սիրիայի Քեսաբ քաղաքի հայերը կրկին փախստական դարձան: Հայերն ու սիրիացիները իրենց վրա են զգացել Թուրքիայի ցեղասպանության քաղաքականության ամբողջ արհավիրքը, որը 21-րդ դարում սոսկ նոր դրսեւորում է ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ