News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նախորդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները ողբերգական են: Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է  Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը:

Լեհ դիվանագետի խոսքով, տարածաշրջանում առկա խնդիրների լուծումը, եւ խաղաղության ու կայունության ձեռքբերումը միայն երկխոսության եւ հաշտեցման միջոցով է հնարավոր: «Մենք բարձր ենք գնահատում Սերժ Սարգսյանի նախաձեռնողականությունը. Թուրքիայի հետ երկխոսություն սկսելով, նա հեռատեսություն է ցուցաբերել: Ճիշտ է` հիմա այն սառվեցած է, բայց ես հավատում եմ, որ թեմայի վերադարձն օրակարգ ընդամենը ժամանակի հարց է»,- ասել է նա: Դեսպանը չի պատասխանել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարության վերաբերյալ հարցին, ասելով, թե ծանոթ չէ փաստաթղթի բովանդակությանը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 99-ամյակի նախօրեին Թուրքիայի հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «1915թ. իրադարձությունների առնչությամբ» հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Այս օրը, որ առանձնակի նշանակություն  ունի մեր երկրում եւ ամբողջ աշխարհում ապրող հայ քաղաքացիների համար, արժեքավոր հնարավորություն է ընձեռում պատմական իրադարձությունների վերաբերյալ կարծիքների ազատ փոխանակման համար: Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ ազգությունների քաղաքացիների համար` անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, բարդ եւ դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ