News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրաքի հյուսիսային Նայնավա նահանգի շուկաներից մեկում ապրիլի 23-ի երեկոյան պայթուցիկը սարքի օգնությամբ ավտոմեքենա են պայթեցրել, հաղորդում է տեղի ոստիկանությունը:

Պայթյունը որոտացել է Մոսուլի բազմամարդ շուկայի մոտ, որի հետեւանքով զոհվել է առնվազն 12 մարդ, եւս 30-ը վիրավորվել են: Զոհերի թվում է երկրի Ազգային խորհրդի անդամի քուրդ թեկնածուն, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով «Սինհուա»-ն:

Նշենք, որ այս տարի Իրաքում սպանվել է խորհրդարանի անդամ արդեն 4-րդ թեկնածուն:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում եւ նրա արվարձաններում 5 պայթյուն է տեղի ունեցել: Ամենաուժեղը որոտացել է ոստիկանական բաժնի մոտ, որի հետեւանքով 26 մարդ է զոհվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ