News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը ուղերձ է հղել հայ համայնքին: «Այսօր մենք հիշում ենք 1915թ.՝  Օսմանյան կայսրության անկման ընթացքում մարդկանց ահավոր մահը, մասնավորապես՝ հայերին բաժին հասած սարսափելի չարչարանքները»,- ասված է   ուղերձում:

Կանադայի վարչապետը հիշեցրել է, որ երկրի խորհրդարանի երկու պալատներն էլ բանաձեւեր են ընդունել, որոնցում այդ տարիների դեպքերն անվանվում են «ХХ դարի առաջին ցեղասպանություն»:  «Սա բոլորիս հիշեցնում է, թե ինչու մենք պետք է հավատարիմ մնանք ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների հանդեպ հարգանքի եւ ժողովրավարության ազատության ապահովմանը»,- հայտարարել է Հարփերը:

Նրա խոսքով՝ այսօր ծագումով հայ եւ թուրք կանադացիները ապրում են կողք կողքի՝ կիսելով ընդհանուր արժեքներն ու հանդուրժողականությունը:  Մենք սատարում ենք Հայաստանի եւ Թուրքիայի՝ հաշտության ուղիների որոնման ջանքերը, ներառյալ՝ բաց սահմանները, դիվանագիտական հարաբերությունները եւ 1915թ. դեպքերի հարցով երկխոսության  վերսկսումը: Մենք ողջունում ենք երկու երկրների արտգործնախարարների 2013թ. դեկտեմբերի բանակցությունները եւ սատարում հաշտեցման գործընթացին՝  շարադրված 2009թ. հոկտեմբերին ստորագրված ցյուրիխյան արձանագրություններում»,- նշել է նա:

«Ես այսօր միանում եմ ձեզ՝ հիշելով անցյալը եւ խաղաղության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված ապագա ակնկալելով»,- ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ