News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փաստը, որ մենք գտնվում ենք այստեղ, նշանակում է, որ մենք ճանաչում ենք Ցեղասպանությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Էդ Ռոյսը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Փաստը, որ մենք գտնվում ենք այստեղ, նշանակում է, որ մենք ճանաչում ենք Ցեղասպանությունը, որը ճանաչել է նաեւ մեր նախագահ Ռոնալդ Ռեյգանը»,-հայտարարել է Էդ Ռոյսը:

Նրա խոսքով՝ ամերիկյան դպրոցական դասագրքերում այդ ողբերգական իրադարձություններում ներկայացվումէ Հիտլերի մեջբերումը, ով հայտարարել էր. «Իսկ ով է հիմա հիշում հայերի ցեղասպանությունը»:

Կոնգրեսականը նաեւ նշել է, որ իրենց պատվիրակությունը Հայաստանում է ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով: Պատվիրակությունը մտադիր է նաեւ առավել խորը առեւտրային եւ ներդրումային կապեր հաստատել: «Ամերիկահայերի մասնակցությամբ մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանը աշխարհի քարտեզի վրա առավել զգալի տեղ զբաղեցնի»,-ընդգծել է նա:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ