News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քաբուլում ոստիկանը գնդակահարել է երեք օտարերկրացու, որոնք աշխատում էին ամերիկյան Cure քսրիտոնեական բարեգործական կազմակերպության հիվանդանոցում:

Նախնական տվյալներով, սպանվածներից երկուսը կանայք են: 5 կամ 6 օտարերկրացիներ մոտենալիս են եղել հիվանդանոցին, երբ մոտակա անցակետում գտնվողն ոստիկանը կրակ է բացել նրանց ուղղությամբ: Դրանից հետո նա ինքնասպան է եղել, հաղորդում է BBC_ի ռուսական ծառայությունը:

Աֆղանստանի ՆԳՆ-ն հաստատել է, որ կրակողը ոստիկան է եղել: Cure-ը Քաբուլի արեւմուտքում գտնվող հիվանդանոցի կառավարումը վերցրել է 7 տարի առաջ, վերանորոգել է այն, որից հետո սկսել է ընդունել հիվանդների, շեշտը դնելով կանանց եւ երեխաների բուժօգնության վրա:

Նշենք, որ սա առաջին  հարձակումը չէ Քաբուլում քրիստոնեական կազմակերպությունների վրա: Այս տարվա մարտին թալիբները հարձակվել էին հյուրանոցի վրա, որտեղ բնակվում էին քրիստոնեական բարեգործական կազմակերպություններից մեկի աշխատակիցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ