News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվ Հայաստանի, եւ Թուրքիայի համար պետական սահմանի բացումը եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը էական նշանակություն ունի: Այս մասին ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը:

«2009թ. մենք ողջունել ենք Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների կողմից արձանագրությունների նախաձեռնումը եւ արտաքին գերատեսչությունների ղեկավարների կողմից դրանց ստորագրումը»,- նշել է դեպանը, ընդգծելով, որ Միացյալ Նահանգները եւ Հայաստանի ու Թուրքիայի մյուս ընկերները շարունակում են ջանքեր գործադրել երկու երկրների միջեւ սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ