News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված աշխատանքներում հետեւողականության ցուցաբերումը ցանկալի արդյունքների կբերի: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ընթացքում լրագրողների հետ զրույցին նման կարծիք է հայտնել Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը:

«Վաղ թե ուշ ոչ միայն ամբողջ աշխարհը, այլ նաեւ Թուրքիան կճանաչի ցեղասպանությունը»,- հայտարարել է փոխնախարարը:

Վարչապետ Էրդողանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան Շավարշ Քոչարյանը նշել է, որ «Էրդողանի հայտարարությունը վերը հիշատակվածի մասին է վկայում` Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է այն»:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 99-ամյակի նախօրեին Թուրքիայի հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «1915թ. իրադարձությունների առնչությամբ» հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Այս օրը, որ առանձնակի նշանակություն  ունի մեր երկրում եւ ամբողջ աշխարհում ապրող հայ քաղաքացիների համար, արժեքավոր հնարավորություն է ընձեռում պատմական իրադարձությունների վերաբերյալ կարծիքների ազատ փոխանակման համար: Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ ազգությունների քաղաքացիների համար` անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, բարդ եւ դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ