News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում Սլավյանսկի եւ Սվյատոգորսկի միջեւ, այսօր՝ ապրիլի 24-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով, նախնական տեղեկություններով, զոհվել է երկու տղամարդ, կան վիրավորները: Այս մասին հաղորդում է տեղի Slavgorod.com.ua պարբերականը:

«Այսօր առավոտյան Սլավյանսկի եւ Սվյատոգորսկի միջեւ զինված մարդկանց խումբ է հայտնաբերվել: Անցակետին այնտեղ է ուղեւորվել մոբիլ խումբը: Տեղի ինքնապաշտպանության ներկայացուցիչների խոսքով՝ անտառի կողմից իրենց վրա կրակ են բացել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են:

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ «Կոմբիկոր» անցակետի մոտ փոխհրաձգություն է ընթանում, այնտեղ է գտնվում մեկ մարտական հետեւակի մեքենա: Մարտադաշտի կողմից ուժեղ, սեւ ծուխ է ելնում:

Խարկով-Ռոստով մայրուղու վրայի անցակետում նույնպես մարտեր են ընթանում: մոտակայքում գտնվող դպրոցից տարհանել են բոլոր երեխաներին: Տեղի բնակիչները հայտնում են 6 զոհի մասին, բայց այդ տվյալները չեն հաստատվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ