News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ցեղասպանության ճանաչման գործընթացն զարկ ստացավ անկախացումից ի վեր, Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, երբ Հայաստանի իշխանությունները հռչակեցին Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների զարգացման քաղաքականություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Սարյանի պուրակից Ծիծեռնակաբերդ «Հայ ազգային կոնգրեսի» սգո երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Նույնիսկ Թուրքիայի քաղաքապետերից մեկն 1995թ. այցելեց Ծիծեռնակաբերդ։ Սրանք առաջին ծիծեռնակներն էին, որ Թուրքիայի կողմից ճանաչման ուղղությամբ ինչ-որ քայլ է արվում։ Սակայն այդ գործընթացը կանգ առավ Սերժ Սարգսյանի օրոք, երբ Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրական արձանագրությունները, այսպես ասած՝ «Ցյուրիխյան ուրացումը», որով հաստատվեց մի փաստաթուղթ, ինչը կասկածի տակ դրեց Ցեղասպանությաանն եղելությունը»,- ասաց Լեւոն Զուրաբյանը։

Ցյուրիխյան արձանագրություններով, ըստ Զուրաբյանի, Սերժ Սարգսյանը հույս ուներ, որ Թուրքիան կբացի սահմանները.

«Բայց Թուրքիան խաբեց՝ արձանագրությունների վավերացման հարցը կապելով Ղարաբաղյան կարգավորման հետ, եւ փաստորեն Հայաստանը հայտնվեց կոտրած տաշտակի առջեւ այս պարագայում շահեցին միայն Թուրքիան եւ ԱՄՆ-ը. Թուրքիան կասեցրեց Ցեղասպանության կասեցման գործընթացը, իսկ ԱՄՆ-ը ազատվեց հայկական լոբբիի ճնշումից եւ չճանաչեց Ցեղասպանությունը ու չկորցրեց իր ռազմավարական դաշնակցին։ Նաեւ շահեց Սերժ Սարգսյանը. դա նրան թույլ տվեց ամրապնդել իր դիրքերը ընդդիմության հետ պայքարում»,- ասաց Լեւոն Զուրաբյանը։

Տպել
Ամենաշատ