News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիան արգելափակել է ռազմական նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղված իրավիճակի հետ:

Արդեն արգելափակվել է ավելի քան 5 մլն եվրո արժողությամբ 69 հայց, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Süddeutsche Zeitung թերթը:

Չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ արտադրանքի մասին է խոսքը, սակայն Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը վստահեցրել է, որ դա զենք չէ:

Ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումները Ռուսաստան արգելափակվում են նաեւ այն դեպքում, եթե արտահանման թույլտվությունը տրվել է արգելքից առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ