News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան ցանկանում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավորինս շուտ տեղի ունենա: Այս մասին ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը:

Դիվանագետի խոսքով, դա Ֆրանսիայի մեծ ցանկությունն է: «Մենք դիվանագիտության ողջ ուժով աջակցել ենք հաշտեցման գործընթացին: Հույս ունենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման առաջընթաց կգրանցվի: Դա անհրաժեշտ է Հայաստանին, դա անհրաժեշտ է Թուրքիային, դա անհրաժեշտ է այս տարածաշրջանի խաղաղության, բարգավաճման, ինքնիշխանության եւ զարգացման համար»,- նշել  է Անրի Ռենոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ