News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն այսօր՝ ապրիլի 24-ին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Մենք Ծիծեռնակաբերդում մեր հարգանքի տուրքն ենք մատուցում, հիշում ենք 1915-ին հայ ժողովրդի սարսափելի տառապանքները»,-ասված է դեսպանատան հաղորդագրությունում, որը տեղադրվել է Twitter-ում:

Ապրիլի 24-ին, երբ 1915-ին Կոնստանդնուպոլսում կալանավորվեց ու սպանվեց ողջ հայ մտավորականությունը, դարձավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Կիպրոսը, Սլովակիան, Արգենտինան, Կանադան, վատիկանը, Լիբանանը, Չիլին, Շվեդիան եւ այլ պետություններ: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ընդունել ու դատապարտել են ԱՄՆ նահանգների մեծ մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ