News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հայկական «Սուրբ Սարգիս» եկեղեցում կայացել է հիշատակի աղոթք, փոխանցում է ՍԱՆԱ գործակալությունը՝ ընդգծելով. հազարավոր փաստաթղթերն ու ականատեսների ցուցմունքները վկայում են, որ 1,5 մլն հայեր դաժանաբար սպանվել են 1915թ.՝ Օսմանյան սուլթանների կողմից:

Հիշեցնենք, Հայոց ցեղասպանությունը պետական մակարդակով ճանաչել են Հայաստանի գլխավոր Ռուսաստանի Դաշնությունը, ԵՄ շատ երկրներ: Առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Ուրուգվայը՝ 1965թ., նրա օրինակին հետեւել են Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ինչպես նաեւ ԱՄՆ-ի  42 նահանգները:

Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է Վատիկանի, Եվրախորհրդարանի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ