News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իսրայելական ՄԵՐԵՑ կուսակցության նախագահ Զահավա Գալիոնը անկեղծորեն գտնում է, որ Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչումը Իսրայելի պարտականությունների շրջանակում է: «Իսրայելի խորհրդարանը պետք է այդ հարցում հստակ դիրքորոշում ձեւակերպի: Դա հատկապես կարեւոր է երկրի կառավարության երկարամյա լռության ֆոնին»,- գրել է քաղաքական գործիչը http://mnenia.zahav.ru/ կայքում: Գալիոնի համոզմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե քաղաքական, այլ բարոյական բնույթի հարց է:

Կուսակցապետը նաեւ ընդգծել է, որ երկար տարիներ «ՄԵՐԵՑ»-ի խմբակցության ներկայացուցիչները Կնեսսետի հերթական նիստերի օրակարգ են մտցրել այդ պատմական իրադարձությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկը:

«Դա մեր բարոյական պարտքն է եւ ոչ մի առնչություն չունի քաղաքական համակարգի աջ ու ձախ թեւերի հետ: Իմ քաղաքական հակառակորդներից շատերը, այդ թվում` Ուզի Լանդաուն, Բենի Բեգինը եւ Ռուվի Ռիվլինը, քիչ ջանք չեն գործադրել այդ հարցն առաջ քաշելու համար: Ես այս փաստը նշում եմ այն պատճառով, որ շատ երկար տարիներ հայ ժողովրդի ողբերգությունը Իսրայելի արտաքին քաղաքականության համար որպես գործիք է ծառայել: Մեր կառավարությունները նախընտրել են մահացածների հիշատակը նեղ ու ցինիկ շահերին զոհել»,- գրել է քաղաքական գործիչը:

Զահավա Գալիոնը նաեւ չի հասկանում, թե ինչու են մինչ այժմ թուրքերը հրաժարվում ողբերգության համար պատասխանատվությունն իրենց վրա վերցնել:

«Հաշվի առնելով այդ ողջ ցինիզմը, ես, որպես Հոլոքոստ ապրած ծնողների դուստր, չեմ կարող լռել: Ես հավատում եմ, որ զանգվածային ոչնչացում ապրած, Հոլոքոստի հերքման հետեւանքները քաջ ըմբռնող հրեա ժողովուրդը պետք է զգացմունքային գտնվի այլ ժողովուրդների ողբերգության նկատմամբ: Մենք պետք է ասենք` Իսրայելն այլեւս չի մասնակցելու Հայոց ցեղասպանության հերքմանը»,- կոչ է արել ՄԵՐԵՑ-ի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ