News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունն ապրիլի 24-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացել, որ ապրիլի 23-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղում ուժեղ քամուց մասնակի վնասվել են թիվ 30 տան տանիք, 10 էլ.սյուն եւ գերեզմանաքար:

Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը:

Ապրիլի 24-ին,ժամը 08.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 23-ին ժամը 23.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում ուժեղ քամուց պոկվել են Հ. Մ.-ին պատկանող տան տանիքը` 70 քմ եւ Հ. Հ.-ին պատկանող տանը կից օժանդակ շինության տանիքը` 20 քմ:

Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը:

Տպել
Ամենաշատ