News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանին երկար ճանապարհ է սպասվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հասնելու համար: Այս մասին «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը, փոխանցում է NEWS.am–ի թղթակիցը:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությանը՝ Մարգարյանը  հայտնել է, որ այն իր մեջ «լավատեսություն է արթնացրել»: Ըստ պատգամավորի՝ հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչի ապացույցն էր Էրդողանի ուղերձը:  Նա նաեւ հավելել է, որ Հայաստանը քայլ առ քայլ մոտենում է Ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ