News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Պիկո Ռիվերա քաղաքի քաղաքային խորհուրդը ս/թ ապրիլի 21-ին բանաձեւ է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառ քաղաքը որպես բարեկամ քաղաք ճանաչելու մասին։

Բանաձեւում մասնավորապես նշվում է, որ վերջին քառորդ դարի ընթացքում Քարվաճառի եւ Արցախի Հանրապետության ժողովուրդը հաստատակամություն եւ տոկունություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների եւ այլ հսկայական դժվարությունների հանդեպ, հաղորդում է Հայ դատի ԱՄՆ Արեւմտյան շրջանի հանձնախումբը:

Պիկո Ռիվերայի քաղաքային խորհուրդն իր բանաձեւում ընդգծում է, որ այս որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով Քալիֆորնիայում հայ ժողովրդին աջակցելու երկարամյա ավանդույթը, ինչը մասնավորապես դրսեւորվել է 1980-ական թվականներին Սուլթան Համիդի ջարդերից եւ 1915-23 թթ․ Ցեղասպանությունից փրկվածներին ապաստան տրամադրելու մեջ։ 

Տեղի հայ համայնքը շնորհակալություն է հայտնել Խորհրդին՝ հայ համայնքին տարիներ շարունակ աջակցելու, հյուրընկալելու ու ծառյելու համար:

Քվեարկությունից հետո Խորհրդի անդամները հայտարարել են, որ հպարտ են, որ ընդունել են նման բանաձեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ