News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մայիսի կեսերին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանում պետական այցով կլինի: Այս մասին ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը:

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի այցի օրակարգին, դեսպանը նշել է, որ որոշ պարտադիր հանդիպումներ են լինելու: «Դա չափազանց կարեւոր քաղաքական իրադարձություն է լինելու` ուղղված Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ գիտական ոլորտներում հարաբերությունների ամրապնդմանը»,-ընդգծել է Անրի Ռենոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ