News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ակցիա է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են Թուրքիայի կառավարությունից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը եւ դատապարտել այն:

Ակցիայի մասնակիցների ձեռքին եղել են Հայաստանի ու Ռուսաստանի դրոշներ: Բացի այդ, նրանց ձեռքին եղել  պաստառ հետեւյալ գրառմամբ. «Չզղջացող հանցագործը վտանգավոր է»: Միջոցառման ավարտին ակցիայի մասնակիցները կատարել են Հայաստանի հիմնը եւ բացականչել «ամոթ»՝ ուղղված Թուրքիայի դեսպանատանը, հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:

«Հայաստանի ժողովուրդն ուրախ է, որ Անկարան քաղաքակիրթ երկխոսության քայլեր է ձեռնարկում, բայց Թուրքիայի վարչապետ Էրդողանի ցավակցությունները վստահություն չեն ներշնչում»,-հայտարարել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուքանյանը, ով եւս մասնակցել է ակցիային:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 99-ամյակի նախօրեին Թուրքիայի հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկել է «1915թ.-ի իրադարձությունների մասին հայտարարությամբ»: «Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ ազգությունների քաղաքացիների համար` անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, բարդ եւ դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել: Սակայն չի կարող ընդունելի լինել 1915-ի իրադարձությունները Թուրքիայի դեմ որպես պատճառ օգտագործելը եւ դարձնել այն քաղաքական հակամարտություն։ Այսօր աշխարհում անընդունելի է պատմությունից նոր կռիվների առիթ տվող իրադարձություններից դասեր քաղելը եւ մեր համատեղ ապագայի կառուցման տեսանկյունից էլ օգտակար չէ»,- նշել է Թուրքիայի վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ