News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հուսով եմ, որ ապրիլի 24-ի ավանդական ուղերձում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այն ձեւակերպումը կօգտագործի, որ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ` ԱՄՆ-ում բնակվող հայերն են նրանից ակնկալում: Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ընթացքում լրագրողների հետ զրույցին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Փոխկուսակցապետը հիշեցրել է, որ չնայած նախընտրական խոստումներին, Բարաք Օբաման մինչ այժմ չի արտասանել «ցեղասպանություն» բառը` պատրվակելով հայ-թուրքական արձանագրությունների առկայությունը եւ պայմանավորված հարաբերությունների կարգավորումը չխոչընդոտելու ցանկությամբ: «Հուսով եմ, որ այս տարի սառեցված արձանագրություններն արդեն չեն կարող խանգարել Օբամային, որ իրերն իրենց անունով կոչի»,-ամփոփել է Արմեն Մարտիրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ