News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Հայդարփաշա երկաթգծի կայարանում, որտեղից 1915-ի ապրիլի 24-ին մահվան են ուղարկել 220 հայ մտավորականների,  Մարդու իրավունքների միության Ստամբուլի գրասենյակի անդամներն այսօր` ապրիլի 24-ին, ժամը 13:30-ին կազմակերպել էին հիշատակի արարողություն:

Թուրքական Objektifhaber կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի Հայդարփաշա պատմական երկաթգծի կայանարում հավաքվածների ձեռքին եղել են մահվան ուղարկված հայ մտավորականների լուսանկարները եւ  հայերենով, անգլերենով եւ թուրքերենով պաստառ. «Հայոց ցեղասպանության զոհերին ենք հիշատակում» գրություններով։ 

Հիշատակի միջոցառման մասնակիցները մեխակներ են դրել պաստառի վրա, իսկ միջոցառումից հետո մեխակները նետել ծովը։ Որոշ մասնակիցներ չեն կարողացել զսպել իրենց եւ հիշատակի միջոցառման ժամանակ արտասվել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ