News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության հարցը իրավական դաշտի առարկա չէ, այն իրականում պետք է լինի քաղաքական:  Այս մասին «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Ըստ նրա՝ իրականում սա մեր զոհերի կամ նրանց հիշատակի համար պայքար չէ: Նա այս հարցին ավելի լայն տեսանկյունից է մոտենում, համամարդկային համատեքստում: «Մենք պարտավոր ենք դիմակայել այս ամենին՝ ավելի ու ավելի ուժեղանալով: Հայաստանն այն երկիրն է, որը մեր բոլորիս հայրենիքն է: Ցավոք, այն հիմա փոքր է, մենք պարտավոր ենք կառուցել մեր երկիրը, դա երեւի մեր զոհերին մատուցած ամենաարժեքավոր հարգանքի տուրքը կլինի»,- նշել է Դավիթ Հարությունյանը  եւ ընդգծել, որ պատմական փաստերն անհերքելի են, եւ մնում է միայն քաղաքական կամքը՝ դրանք ճանաչելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ