News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ հանցագործություն է որակել Կիեւի կողմից Ուկրաինայի արեւելյան շրջաններում իրականացվող հակաահաբեկչական գործողություններին բանակի ներգրավումը:

«Եթե Կիեւի ներկայիս ռեժիմն իսկապես սկսել է բանակային ուժերն օգտագործել երկրի ներսում` բնակչության դեմ, ապա դա ժողովրդի դեմ իրականացվող չափազանց լուրջ հանցագործություն է»,- ընդգծել է պետության ղեկավարը:

Կիեւի իշխանությունների` Ուկրաինայի ժողովրդի դեմ գործողությունները անհետեւանք չեն մնալու նրանց համար, այդ թվում նաեւ` Ռուսաստանի եւ Ուկրիանայի միջեւ միջպետական հարաբերությունների տեսանկյունից, հայտարարել է Պուտինը:

«Դա ոչ թե սուր էտապ է, այլ պատժիչ գործողություն, որոնք անհետեւանք չեն մնալու նման որոշումներ կայացնող մարդկանց համար, այդ թվում նաեւ` միջպետական հարաբերությունների տեսանկյունից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ