News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Forbes Media կոնցեռնը չի կարողացել պայմանավորվածության հասնել Forbes ամսագրի վաճառքի հարցով, պատմել է Bloomberg-ի աղբյուրը:

Բանակցություններից դուրս է եկել գերմանական Axel Springer-ը: Ավելի վաղ նրան նշում էին հետաքրքրված ներդրողների թվում:

Կորեական Spice Global Investments խումբը եւս չի մասնակցում բանակցություններին: Չինական Fosun International-ը եւս ակտիվ չէ, պատմել է մեկ այլ աղբյուր:

Պոտենցիալ գնորդներին ձեռնտու չէ Forbes Media-ի սահմանած գինը, պնդում են աղբյուրները:

Ոչ պաշտոնական տվյալով՝ Deutsche Bank-ը, որը վաճառքի գործարքում ներկայացնում է  Forbes Media-ի շահերը, ամսագիրը գնահատում է  400 մլն դոլար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ