News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ապրիլի 24-ին  Facebook-ի իր էջում հրապարակել է իր հայտնի «Նրանք ընկան» երգը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ նշելով, որ ոճրագործությունն առ այսօր չի ճանաչվել Թուրքիայի կողմից:

«Այսօր՝  ապրիլի 24-ին, մենք նշում ենք  Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Այս երգը գրվել էր  1975-ին՝  Շառլ Ազնավուրի եւ Ժորժ Քարվարենցի կողմից՝ 60-րդ տարելիցի առթիվ: Առ այսօր ոչ արդարություն կա, ոչ ճանաչում, ոչ փոխհատուցում», – գրել է Շառլ Ազնավուրը:

Նշենք, 1915թ. ապրիլի 24-ին  Կոստանդնուպոլսում ձերբակալվել եւ մահպատժի էր ենթարկվել հայ ողջ մտավորականությունը։ Այդ օրը դարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են Ուրուգվայը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Կիպրոսը, Սլովակիան, Արգենտինան, Կանադան, Վատիկանը, Լիբանանը, Չիլին, Շվեդիան եւ մի շարք այլ պետություններ:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են  նաեւ ԱՄՆ-ի նահանգների մեծ մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ