News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների կազմակերպած ապրիլի 23-ի ավանդական ջահերով երթին այս տարի միացել էին նաեւ հրազդանցի երիտասարդները։

Սահմանադրության հրապարակից երթի մասնակիցները՝ հիմնականում դպրոցականներ եւ ուսանողներ, Վանատուրի Ս. Մ. Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Սիոնի առաջնորդությամբ շարժվել են դեպի Հրազդանի Աղբյուրակ թաղամասում գտնվող Եղեռնի զոհերի հիշատակի համար կառուցված հուշարձան և հարգանքի տուրք են մատուցել զոհվածներին՝ աղոթք հղելով առ Աստված:

Երթն  ուղեկցվել է Ցեղասպանությունը դատապարտող կոչերով:

«Մենք միասնական ենք, և մեր միասնականությամբ պիտի աշխարհին ցույց տանք, թե ինչ է տեղի ունեցել 1915թ. և վերջապես ճանաչել պիտի տանք այն, սա ոգեկոչման երեկո է»,- ասել ՀՅԴ Հրազդանի երիտասարդական միության պատասխանատու Տիգրան Նազարյանը՝ նշելով, որ այս միասնականությունը մի քայլ է՝ ցույց տալու, որ «հայ ժողովրդին ջարդեցին, բայց նրա կամքը կոտրել չեն կարող»։

Տպել
Ամենաշատ