News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցությունը ապրիլի 24-ի հետ կապված հայտարարություն է տարածել՝ կոչ անելով թուրքական իշխանություններին ներողություն խնդրել հայերի ցեղասպանության համար։

Firat գործակալության փոխանցմամբ՝ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից տարածած հայտարարության մեջ նշվել է, որ մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը համարվող 1915-ի Հայոց ցեղասպանությունը սկսվել է ապրիլի 24-ին, հայ մտավորականների աքսորով։

«Հայ ժողովուրդն այդ ժամանակ իշխանության գլուխ կանգնած երիտթուրքերի սեւ քաղաքականության հետեւանքով մեծ մեծ ցավեր են կրել։ Այդ ցեղասպանության ցավը մեկ դարից ավել թե եղբայր հասարակությունենրում, թե միջազգային հասարակության խղճում խոր վերքեր է թողել եւ շարունակվում է մեր օրերում։

Չպետք է մոռանալ, որ պատմության հետ առերեսվելն ու հաշիվ տալը միեւնույն ժամանակ կապահովի, որ նոր ողբերգություններ տեղի չունենան։ »,նշվել է հայտարարություն մեջ։

Հայտարարության մեջ նաեւ շեշտվել է, որ երիտթուրքերի ժամանակ իրականացված ցեղասպանության համար  թուրքական պետությունը պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ