News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքերը հերքում են Հայոց ցեղասպանությունը, բայց այն եղել է: Այդ մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է աշխարհահռչակ երգչուհի Շերը:

«Դա ճշմարտությունն է Ցեղասպանության մասին: Թուրքերը հերքում են Հայոց ցեղասպանությունը, բայց այն եղել է: Ինչպես մենք սպանել են բնիկ ամերիկացիներին, այնպես էլ թուրքերն են սպանել հայերին»,- գրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի նկատմամբ hայերի ցուցաբերած համակրանքն  օգտագործեցին որպես պատրվակ` ողջ հայ բնակչությանը երկրի ներքին թշնամի հայտարարելու համար: 1915 -1923թթ. իրադարձությունները շատ պատմաբանների կողմից գնահատվել են որպես պետության աջակցությամբ իրագործված զանգվածային սպանություն` ցեղասպանություն:  Հայաստանում հայտարարում են, որ սպանվել է ավելի քան  1,5 մլն մարդ:  Անցած դարասկզբին դա կազմում էր ողջ հայության կեսը:

Ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք պետություններ: Այն առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965թ-ին,  որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ:  Ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ