News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեր առաջնահերթ խնդիրը կայացած պետություն ստեղծելն է: Այդ մասին հայտարարել է  Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նրա խոսքով, առաջին հերթին պետք է այնպիսի որոշումներ կայացվեն, որ մարդիկ չլքեն երկիրը: Նա նաեւ նշեց, որ երկրի քաղաքացիների համար պետք է ապահովել արժանապատիվ կյանք Հայաստանում:

Խոսելով Էրդողանի հայտարարության մասին՝ Դեմիրճյանը նշել է. «Էրդողանը ցավակցություն է հայտնել, բայց շարունակում է Ցեղասպանության ժխտման քաղաքականությունը»:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «1915թ. իրադարձությունների առնչությամբ» հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Այս օրը, որ առանձնակի նշանակություն  ունի մեր երկրում եւ ամբողջ աշխարհում ապրող հայ քաղաքացիների համար, արժեքավոր հնարավորություն է ընձեռում պատմական իրադարձությունների վերաբերյալ կարծիքների ազատ փոխանակման համար: Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ ազգությունների քաղաքացիների համար` անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, բարդ եւ դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ