News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է առաջիկա օրերին Թբիլիսի այցելել: Այս մասին ապրիլի 24-ին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբիուսը:

Ինչպես Ֆրանս-Պրեսս գործակալությանը դիվանագիտական շրջանակների աղբյուրներն են տեղեկացրել, այցը կարող է մայիսի 11-ին տեղի ունենալ: Երկրի նախագահը մտադիր է նաեւ Հայաստան այցելել:

«Մենք ցանկանում ենք զարգացում հաղորդել Վրաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բոլոր ոլորտների հարաբերություններին` կրթական, տնտեսական, քաղաքական, եւ համոզված եմ, որ այդ այցը կնպաստի դրան»,- Թբիլիսիում հայտարարել է Լորան Ֆաբիուսը: Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը նաեւ ճշտել է, որ ներկայումս Օլանդի այցի նախապատրաստական աշխատանքներն են ակտիվորեն ընթանում, հաղորդում RFI-ը:

Վրաստանում գերմանական եւ ֆրանսիական դիվանագիտությունների ղեկավարները մտադիր են հանդիպում ունենալ նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ: Եվրոպացի դիվանագետները մտադիր են վրացի քաղաքական գործիչների հետ Վրաստանի`ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերություններին եւ Ուկրաինայում ծավալվող քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր քննարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ