News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հրազդանի Երկաթուղային կայարան թաղամասի բնակիչներին ցնցել է իրենց 79-ամյա հարեւանուհու՝ տիկին Ռիմայի ինքնասպանության լուրը։

Դեպքը, ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, տեղի էր ունեցել ապրիլի 22-ին՝ կեսօրին մոտ։ Հարեւանների պատմելով՝ նա առավոտյան արթնացել է, հավաքել, մաքրել բնակարանը և տնից դուրս եկել: Տիկին Ռիմայի հարսը նրան գտել է շենքի հարևանությամբ գտնվող ավտոնակում կախված:

Հարեւանները Հրազդանում NEWS.am-ի թղթակցին պատմել են, որ չեն հասկանում՝ ինչը կարող էր տարեց կնոջը դրդել այդ քայլին դիմել։ Տիկին Ռիման (անձնագրով՝ Վարդուշ), ըստ նրանց, խնդիրներ չուներ, խելացի, հավասարակշռված, բարի կին էր։ Ճիշտ է՝ ապրում էր միայնակ, բայց որդին բնակվում էր նույն շենքում՝ մեկ հարկ վերեւ:

«Երկու օր առաջ եմ տեսել տիկին Ռիմային, հետը խոսել, շատ լավ տրամադրություն ուներ, ո՞վ կարող էր սպասել, որ սենց բան կանի»,- ասել է հարևաններից մեկը։

Տարեց կինն ուներ 4 երեխա՝ 2 որդի, 2 դուստր. թոռներ և ծոռներ: Որդիներից մեկն ընտանիքի հետ բնակվում է Ռուսաստանում: Ամուսինը մահացել էր շուրջ 15 տարի առաջ:

Տպել
Ամենաշատ