News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի մայրաքաղաքում գտնվող նավթահորերից մեկում հրդեհ է բռնկվել: Միջադեպը տեղի է ունեցել Բաքվի Սաբաիլյան շրջանի Բաիլովո ավանում:

Ինչպես քաղաքի ոստիկանական վարչությունից են տեղեկացրել, երկու հազար խորանարդ մետր տարողությամբ նավթային ամբարներից մեկում պայթյուն է հնչել, որից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել: Ցիստերնում գտնվող ողջ նավթն այրվել է, իսկ հորը` խիստ դեֆորմացվել:

Հրշեջներից կես ժամ է պահանջվել կրակը մարելու համար: Միջադեպի վայրում շարունակում են ԱԻՆ գործակալներ աշխատել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ