News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը Ռուսաստանի ղեկավարությանը Ուկրաինայի շուրջ հակամարտության ֆոնին պատժամիջոցների խստացմամբ է սպառնացել:

«Եթե ռուսական կողմը շարունակի նման միջոցներ ձեռնարկել, ապա միանգամայն հնարավոր է` պատժամիջոցների խստացմանն ուղղված նոր քայլեր լինեն»,-հայտարարել է նա Գերմանիայի եւ Վրաստանի ԱԳ նախարարների` Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի եւ Մայա Փանջիկիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Ֆրանսիացի նախարարի կարծիքով, ԵՄ-ն պետք է ուկրաինական ճգնաժամի շրջանակում Ռուսաստանի գործողությունների նկատմամբ «երկխոսություն եւ վճռականության դրսեւորում» սկզբունքով առաջնորդվի:

Իր հերթին, Շտայնմայերն ընդգծել է Ուկրաինայում ստեղծված իրադրության կարգավորման շուրջ Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը: Նրա խոսքով, նախ պետք է դրանք իրականացնելու փորձ անել եւ ապա միայն, անհաջողության պարագայում, պատժամիջոցների մասին խոսել, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է նաեւ իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի` RussiaToday հեռուստաալիքին տված հարցազրույցին:

Ապրիլի 23-ին ռուս նախարարն իր երկրի արտասահմանյան շահերի ոտնահարման պարագայում Մոսկվայի կողմից պատասխան միջոցներով էր սպառնացել:

«Եթե մեզ վրա հարձակում գործեն, բնականաբար, պաշտպանվելու ենք: Ռուսաստանի եւ ռուս քաղաքացիների շահերի անմիջական ոտնահարման պարագայում, ինչպես Հարավային Օսեթիայում էր, մեզ ոչինչ չի մնա անելու, քան միջազգային իրավունքին լրիվ համապատասխան արձագանքով հանդես գալ: Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ ագրեսիան հավասարազոր է Ռուսաստանի դեմ ագրեսիայի»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ