News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 24-ին բողոքի ցույց է կայացել Թեհրանում՝ Թուրքիայի դեսպանատան առջեւ: Համահավաքին ներկա էին Թեհրանի Թեմի առաջնորդը, խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը, ազգային իշխանության ներկայացուցիչները, հոգեւոր հայրերը եւ թեհրանահայեր: Այդ մասին հայտնում է Hyeli.com կայքը:

Դեսպանատան առջեւ ելույթով հանդես է եկել խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավորը, որը նշեց, թե Թուրքիայի վարչապետի հայտարարութիւնը հնարավոր է ինչ որ տեղ «դրական» քայլ համարել, սակայն այնուամենայնիվ այդ հայտարարութիւնը չի կարող արդարացնել հայ ժողովրդի պահանջները:

Ելույթ է ունեցել նաեւ Թեմի առաջնորդը: Նա, դատապարտելով Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործությունները, նշեց, որ ճշմարտությունը չի կարելի թաքցվել, քանի որ ի վերջո արդարությունն է հաղթելու:

Ելույթներից հետո ընթերցվել է օրվա բանաձեւը, ուր ամբողջ աշխարհի եւ Իրանի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու ու դատապարտելու պահանջ էր:

Համահավաքի ավարտին, ընթերցված բանաձեւը հանձնվեց Թուրքիայի դեսպանատանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ