News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից այցելելություններ են կազմակերպվել  եւ համապատասխան աջակցություն է տրամադրել ցեղասպանությունը վերապրած երեւանաբնակներին: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե նրանց թիվը, ցավոք, տարեցարի նվազում է եւ այսօր մայրաքաղաքում ցեղասպանությունը վերապրած 12 մարդ է բնակվում:

«Մեծ եղեռնը վերապրած մեր համաքաղաքացիների նկատմամբ ուշադրությունը մշտական է: Ամբողջ տարվա ընթացքում, տարբեր առիթներով, մենք պարբերաբար այցելում ենք նրանց, համապատասխան աջակցություն տրամադրում: Իսկ ապրիլ 24-յան այցերն արդեն ավանդական բնույթ են կրում»,- նշել է սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:

Երեւանի քաղաքապետին փոխանցելով իրենց շնորհակալությունը մշտական ուշադրության համար՝ վերապրածները ընդգծել են, որ աջակցությունից առավել կարեւորը վերաբերմունքն է եւ ցուցաբերվող հոգածությունը ամբողջ տարվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ