News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում  շարունակվում է աղմուկը «Munzur» թուրքական բեռնանավի ձերբակալման շուրջ:

haqqin.az-ը, վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցները, հայտնում է, որ նավը կալանքի տակ  է առնվել Կորնուոլում, նավում Ադրբեջանի քաղաքացիներ էին եղել: 

Բեռնանավը հարկադրաբար կանգ էր առել տեխնիկական խնդիրների պատճառով: Բրիտանացի սահմանապահները սարսափել էին, երբ տեսել էին նավի անձնակազմի կացության պայմանները: 12 անդամներ պահվում էին ստրկական պայմաններում: Բացի անտանելի սանիտարական պայմաններից՝ նավաստիներին մի քանի ամիս նաեւ աշխատավարձ չէին վճարել: 

Հաղորդվում է , որ բեռնանավը ձերբակալել էին ապրիլի սկզբին: Մեծ Բրիտանիայի պաշտոնական իշխանությունները նավատիրոջը պայման էին ներկայացրել մինչեւ ապրիլի 23-ը մարել պարտքը, որն արդեն հասել է 35 հազար դոլարի:

Բեռնափոխադրումների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Դարեն Պրոկտորը նավ այցելելուց հետո հայտարարել էր, որ դատի է տալու նավատիրոջը: 

«Նավում մնալու սարսափելի պայմաններ են: Այդպիսի պայմաններում նույնիսկ շներին չեն պահում: Դա փաստորեն ժամանակակից ստրկություն է», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ