News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոտ է այն ժամանակը, երբ ողջ աշխարհը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ապրիլի 24-ին ցեղասպանության հուշահամալիր այցի ժամանակ լրագրողներին հայտնել է երգիչ Հարութ Փամբուկչյանը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը:

«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել հայերի կոտորածների առնչությամբ: Ինձ համար դա ընդամենը թուրքական խաբկանք է: Ընտրություններին ընդառաջ փորձում են որպես քաղաքակիրթ ժողովուրդ ներկայանալ աշխարհին, բայց դա չէ ճիշտ ճանապարհը»,- ասել է երգիչը, հավելելով, որ Թուրքիայի կողմից կառավարական մակարդակով 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու քայլը կողջունի միայն:

Հարութ Փամբուկչյանի խոսքով, հայ ժողովուրդը շատ դժվարություններով է անցել: «Սա էլ կհաղթահարենք: Ես հավատում եմ մեր ժողովրդի հոգու անմահությանը, կգա մի օր, երբ ականատեսը կլինենք այն բանի, թե ինչպես են Թուրքիան, Միացյալ Նահանգները եւ ողջ աշխարհը ճանաչում Հայոց ցեղասպանությունը»,- ասել է նա, հավելելով, որ մեր հայրենիքի 80 տոկոսը ուրիշի տիրապետության տակ է գտնվում, եւ որ ցեղասպանության ճանաչումը պետք է հողային փոխհատուցման բերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ