News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վրաստանի ու Հյուսիսատլանտյան դաշինքի մերձեցում է նկատվում, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը` Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Մայա Փանջիկիձեի հետ հանդիպումից հետո:

Ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչը կարող է Վրաստանը այնքանով մերձեցնել դաշինքին, որ երկիրը անդամակցության գործողությունների պլան ստանա, եւ կարող է արդյոք Ռուսաստանը խանգարող գործոն դառնալ, գերմանացի դիվանագետը նշել է. «Հյուսիսատլանտյան դաշինքը համապատասխան գործիք կգտնի իր դիրքորոշումը հստակ արտահայտելու համար»:

«Ինչ վերաբերում է դաշինքի ընդլայնման հարցին, պետք է ընկալել եւ ըմբռնումով մոտենալ, որ նման հարցերը միայն անդամ-երկրների քննարկման առարկան են: Վրաստանի եւ դաշինքի միջեւ ներկայումս մերձեցում է նկատվում: Վերջինս իր դիրոքորոշումն արտահայտելու համար կարող է համապատասխան գործիք գտնել»,- Georgia Online-ի վկայակոչմամբ, ասել է Շտայնմայերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ