News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հրեական կոմիտեն հարգանքի տուրք է մատուցում «Մեծ եղեռնի» կամ Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին: Նման բովանդակությամբ հաղորդագրություն է իր կայքում տարածել Ամերիկայի հրեական կոմիտեն:

ԱՄՆ-ում  հրեաների հնագույն քարոզչական կազմակերպություններից մեկը կայսրության անկումից մի քանի տարի անց ձեւավորված Թուրքիայի Հանրապետության կառավարությանը կոչ է անում վերջապես ոչ միայն ամբողջականությամբ հասանելի դարձնել այն զանգվածային սպանությունների, բռնի  վերաբնակեցումների, մահվան քարավանների, ընտանիքների բաժանման եւ այլ խախտումների  խավար ժամանակաշրջանի պատմական փաստաթղթերը, այլեւ ընդունել այդ փաստաթղթերի բացահայտած իրականությունը: Կազմակերպությունը կարծում է, որ այդ դարավոր վերքը կսկսի ապաքինվել միայն այն ժամանակ, երբ այդ տխուր դարաշրջանի իրականությունը ճանաչվի:

«Մեր կազմակերպությունը տարբեր առիթներով վկայել եւ գրել է, որ Օսմանյան կայսրությունում  հայերի նկատմամբ իրականացված գազանությունները մարդկության դեմ անասելի հանցագործություն էին: Որպեսզի հաճախ գործածվող, սակայն շատ հազվադեպ կյանքի կոչվող «Այլեւս երբեք» արտահայտությունն իրական նշանակություն ունենան, պետք է ընդունել այդ ժամանակաշրջանի բոլոր մանրամասները», – նշել է Ամերիկայի հրեաների կոմիտեի նախագահ Դեւիդ Հարիսը:

«Մենք համամիտ ենք Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանտա Փաուերի՝ 2002 թ. հրատարակված եւ Պուլիտցերովի մրցանակ ստացած «Խնդիր դժոխքից. Ամերիկան եւ ցեղասպանության դարը» գրքի հիմնական ուղերձին, որ պետք է  ընդունել պատմությունը եւ լսել խղճի ձայնը, հակառակ դեպքում մենք դատապարտված ենք ուժեղների կողմից թույլերի դեմ անվերջ գազանությունների իրագործմանը», – հավելել է Հարիսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ