News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռոստովի մարզում վթար է տեղի ունեցել՝ ռազմական տեխնիկայի մասնակցությամբ: Զոհվել է երկու մարդ:

«Դեպքը  տեղի է ունեցել անհրաժեշտ հեռավորությունը չպահպանելու պատճառով: Շարասյան երկրորդ զրահապատ մեքենան բախվել է առաջինին: Տեխնիկան  դուրս էր եկել հանդիպակաց գոտի, որտեղ ուղղակի ճզմել է  թեթեւ մարդատար ավտոմեքենան, որում գտնվող կինն ու տղամարդը տեղում մահացել են», հայտնում է  «Բլոկնոտ. Ռոստովը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինները:

Ճշտվում է զոհերի ինքնությունը: Դեպքի վայր են ժամանել  ոստիկանության աշխատակիցներ, զինվորներ: Ըստ նախնական տվյալի՝ ԲՄՊ-ն պատկանում է Սամարայի զորամասին, որը զորավարժություններից հետո  վերադառնում էր մշտական տեղակայման վայր: Տեխնիկան խախտումներով էր շարժվել՝ առանց ռազմական ավտոտեսչության  մեքենայի ուղեկցության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ