News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հարությունյանը հերքում է իր՝ Կոտայքի մարզպետ նշանակվելու մասին լուրերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արամ Հարությունյանն ասաց հետեւյալը. «Այս պահի դրությամբ ես կատարում եմ իմ պարտականությունները,  որեւէ այլ առաջարկություն չի եղել, եթե լինի առաջարկություն, ես կաշկանդված չեմ ձեզ այդ մասին տեղեկացնելու»:

Անդրադառնալով իր հետագա պաշտոնավարմանը՝  նա նշեց, որ ինչպես ղեկավարությունը որոշի, այդպես էլ կծավալի գործունեություն: «Ես գտնում եմ, որ այս բնագավառում դեռ անելիք ունեմ: Իսկ Կոտայքի մարզը այնպիսի մարդ է ղեկավարում, ում ես շատ սիրում եւ հարգում եմ: Համոզված եմ, որ Կոտայքի մարզպետը շատ լավ եւ պարտաճանաչ կատարում է իր պարտականությունները, ես շատ լավ, բարեկամական հարաբերությունների մեջ եմ իր հետ»,- ասաց նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը, ով բնակվում է Կոտայքի մարզում:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրել էր, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պաշտոնանկ կարվի: Արդեն հայտնի է նաեւ նրան փոխարինողի անունը: Մեր տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ կնշանակվի Բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հարությունյանը, ում պաշտոնանկության մասին վաղուց լուրեր են շրջանառվում:

NEWS.am-ի թղթակիցը փորձել էր Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից ճշտել իր պաշտոնանկության մասին լուրերը: Վերջինս ասել էր, որ այդպիսի բան չկա եւ ինքը տեղյակ չէ:

Տպել
Ամենաշատ