News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար, ռուսաստանցի նախկին քաղբանտարկյալ Միխայիլ Խոդորկովսկին համարում է, որ Ուկրաինայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները անձնական վրեժխնդրության արդյունք են: Այս մասին նա ասել է Կիեւում կայացած կոնֆերանսի ժամանակ:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ թե Ռուսաստանի գլոբալ, ռազմականական խնդիրներն է լուծում, այլ կրկին Ուկրաինայում օգտագործում է իր ծառայողական հնարավորությունները, որպեսզի վրեժ լուծի անձնական վիրավորանքի համար»,-ասել է Խոդորկովսկին:

Նա համարում է, որ Պուտինը վիրավորված է «հեղափոխության համար, նախկին նախագահ Յանուկովիչի եւ նրա կոռումպացված շրջապատի արտաքսման համար», հաղորդում է ՈՒՆՆ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ