News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանին կեղծ դրոշմավորմամբ ձվեր միայն նախկին կոռումպացված իշխանությունների օրոք կարող էին վաճառել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ուկրաինայի թռչնաբույծների եւ կերարտադրողների միության համանախագահ Վյաչեսլավ Խաչատուրյանը, որ Երեւանում է գտնվում Հայաստանի թռչնաբույծների առաջին միջազգային համաժողովի շրջանակում: Նրա խոսքով, տեխնիկապես հնարավոր է ձուն ի սկզբանե առանց դրոշմավորման թողարկել, եւ ավելի ուշ հետին թվով թարմ ամսաթիվ դրոշմել: Չի բացառվում, որ նման ճանապարհ էին անցնում դեպի Հայաստան արտահանման համար նախատեսված ձվերը:

«Մի մոռացեք, որ նման բաներ եղել են նախկին կոռումպացված իշխանությունների օրոք: Այն ժամանակ առանց կոռուպցիայի ոչ ոք ոչ մի քայլ չէր անում: Այդ իսկ պատճառով էլ, որպեսզի նման բաներ էլ չլինեն, հեղափոխություն է եղել»,- նշել է Խաչատուրյանը: Նրա կարծիքով, Ուկրաինայից Հայաստան նորմալ արտադրանքի արտահանում կազմակերպելը դժվար բան չէ, կամք է միայն հարկավոր: «Ես ինքս արտահանել եմ: Հարկավոր է նորմալ լոգիստիկա կառուցել, մնացածն արդեն թռչնաբույծների խնդիրն է: Ի վերջո պատահական չէ, որ Ուկրաինան ԱՊՀ երկրների շարքում մեկ բնակչին բաժին հասնող թռչնաբուծական արտադրանքով առաջատարն է եւ համարժեք, պատշաճ որակ է ապահովում»,-ընդգծել է Խաչատուրյանը, հավելելով, որ մի քանի անգամ հանդիպում է ունեցել հայ գործարարների հետ, բայց գնումների եւ տեղափոխման կազմակերպման շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել:

Հիշեցնենք, որ փետրվարի առաջին օրերին Հայաստանում լուրեր էին տարածվել Ուկրաինայից ժամկետանց ձվերի ներկրման մասին: Ավելի ուշ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարել էր, թե հիշյալ ձվերի վրա որպես պիտանիության ժամկետ 60 օր է նշված, մինչ հայկական նորմատիվը 25 օր է սահմանում: Այնուհետեւ ձվերի ներկրմամբ զբաղվող ընկերությունը դրանց վրա հայկական պահանջներին համապատասխան վերադրոշմավորում էր իրականացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ