News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը պարզապես պարտավոր է Իրանի եւ արաբական երկրների ուղղությամն հավի մսի խոշոր արտահանող դառնալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ուկրաինայի թռչնաբույծների եւ կերարտադրողների միության համանախագահ Վյաչեսլավ Խաչատուրյանը, որ Երեւանում է գտնվում Հայաստանի թռչնաբույծների առաջին միջազգային համաժողովի շրջանակում: Նրա խոսքով, մահմեդական երկրները դեռեւս նվազագույնը 20-30 տարի թռչնամսի խոշոր ներկրողներ կլինեն: Այնտեղ այն ավելի շատ է կիրառվում, քան եվրոպայում, որտեղ խոզի միսն արգելված չէ:

«Սեփական թռչնաբուծարաններ, իհարկե, կառուցում են: Մեր մասնագետները դրանցից մի քանիսի կառուցման հարցում աջակցություն են ցուցաբերել` եւ Իրանում, եւ մնացած այլ երկրներում: Բայց պոտենցիալը միեւնույնն է` հսկայական է մնում: Եվ Հայաստանը կարող է հանգիստ, համենայն դեպս առնվազն մոտակա 20-30 տարիների համար, թեկուզ հարեւան Իրանի ուղղությամբ, բրոյլերների խոշոր արտահանող դառնալ»,- նշել է Խաչատուրյանը: Նրա կարծիքով, հանրապետությունն ի վիճակի է մրցակցային ինքնարժեքով հավի միս արտահանել: Տեղական կերի բացակայությունը դրան չի խանգարի: «Վերջերս Իսրայելում էի, ու որոշեցի նրանց արդյունաբերությանը հայի աչքերով նայել: Ախր ոչ հող ունեն, ոչ ցորեն, բայց եւ մրգեր են արտահանում, եւ բանջարեղեն: Այն էլ որքան: Նայում էի բարի նախանձով ու մտածում. «Այ թե Հայաստանում էլ այսպես լիներ»: Իսկ ինչո՞ւ չենք կարող: Ձեր ասած կերն էլ իսրայելցիները դրսից են բերում: Բայց նրանք կարողանում են մրցունակ արտադրանք թողարկել: Իրանը Հայաստանի քթի տակ է, իսկ աշխատասիրությամբ հայերի հետ քչերը կարող են մրցել»,-համոզմունք է հայտնել մասնագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ