News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հայող ցեղասպանության 99-ամյակի նախօրեին արված հայտարարությունը խայտառակություն է, դիվանագիտական կեղծիք: Այս մասին ապրիլի 24-ին Ծիծառնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին հայտնել է ֆրանսահայ Կարպիս Նիկողոսյանը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը:

Արցունքն աչքերին, խոսքը շարունակելու համար մի կերպ ուժ գտնելով, նա ասել է, որ արդեն երրորդ անգամ է մասնակցություն ունենում Երեւանում կազկամերպվող սգո արարողություններին: Սակայն Կարպիս Նիկողոսյանը միշտ կապ է պահպանել պատմական հայրենիքի հետ, 28 անգամ եղել է Հայաստանում: «Փարիզում էլ միշտ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ են կազմակերպվում: Այնտեղ Հաղթակամար կա, որտեղ հայ զինծառայողները կրակ են վառում, իսկ հայկական եկեղեցիներում էլ պատարագ է մատուցվում: Կոմիտասի արձանն էլ կա, որտեղ Ֆրանսիայի նախարարներն են հավաքվում, նախագահը միշտ խոստանում է իր աջակցությունը ցուցաբերել հայերին, բայց նրանց խոստումներն ընդամենը բառեր են մնում, գործնականում մինչ այժմ ոչինչ չի փոխվել»,-նշել է Կարպիս Նիկողոսյանը:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությանը, նա ընդգծել է, որ ֆրանսիացիները հավատում են, թե թուրքերը լավն են: «Բայց անհնար է, որ թուրքը հային օգնի, նրանք միշտ ատել են մեզ: Ինչպե՞ս կարելի է սիրիական Քեսաբում ահաբեկիչներին օգնություն ցույց տվող թուրքին հավատ ընծայել»,- վրդովվել է Կարպիս Նիկողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ