News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մի խումբ հայ երիտասարդներ Թուրքիայի քաղաքականության հանդեպ իրենց բողոքն արտահայտելու «օրիգինալ»  ձեւ էին գտել։

Այսօր՝ ապրիլի 24-ին, Եղեռնի 99-րդ տարելիցի օրը, նրանք Հանրապետության հրապարակում պտտվում էին մեքենայով, որի վրա ծածանվում էին հայկական դրոշները, իսկ հետեւից գետնով քարշ էին տալիս Թուրքիայի դրոշը։

Երիտասարդները ազդանշաններով մի քանի պտույտ կատարեցին գորգի շուրջ, ապա նրանց մոտեցան ոստիկանության աշխատակիցները, որոնք հորդորեցին մեքենան դուրս բերել հրապարակի տարածքից։

Երիտասարդներն արդարացան, որ այս նախաձեռնությունը բոլոր հայերի, այդ թվում՝ ոստիկանների անունից է։ «Մենք մեր սուրբ հողում ուզում ենք թուրքերին վիրավորենք մեր չափանիշներով»։

Որոշ ժամանակ զրուցելուց հետո ոստիկանների երիտասարդներին համոզեցին հեռանալ հրապարակից։

Տպել
Ամենաշատ