News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին խորհուրդ է տվել, որպես հիմնական որոնողական համակարգ, Yandex-ից օգտվել: Տարածաշրջանային եւ տեղական լրատվամիջոցների առաջին մեդիաֆորումի լիագումար նիստի ժամանակ, որն ընթանում է Պետերբուրգում, պետության ղեկավարը տվյալների անվտանգության խնդրին եւ հայրենական մշակումների մրցակցային առավելություններին է անդրադարձել:

Երբ հրավիրված բլոգգերներից մեկը նշել է, որ իր ծանոթների մեծ մասը ԱՄՆ-ում տեղակայված սերվերային ապահովմամբ Google ծառայությունից է օգտվում, Ռուսաստանի նախագահը հակադարձել է, որ ամերիկացիներին դեռեւս հաջողվում է այդ ոլորտի մենաշնորհն իրենց ձեռքում պահել:

« Yandex-ից օգտվեք: Այո, իրավացի եք, ամեն ինչ նահանգներում տեղակայված սերվերներով է Google հասնում: Դա պետքն է ելակետ ընդունել: Դա է իրականությունը, կյանքն այդպես է կառուցված: Yandex-ն ու ВКонтакте-ն փորձում են եւ «երկաթը» զարգացնել, եւ ծրագրային ապահովումը: Գործընթացը կա, բայց դեռ ժամանակի եւ գումարների ներդրման կարիք ունի»,-հայտնել է նախագահը:

«Դա բարդ ոլորտ է, ամերիկացիներին դեռեւս հաջողվում է մենաշնորհն իրենց ձեռքում պահել: Իսկ մենք պետք է մեր շահերի համար նպատակաուղղված պայքար մղենք: Անպայման աջակցելու ենք այդ գործընթացին»,-Ռոսբալտի վկայակոչմամբ, ամփոփել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ