News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում, ապրիլի 23-ին, մատուցվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ, այնուհետեւ Նինոծմինդայի շրջանային մշակույթի տան բակում տեղի է ունեցել հուշակոթողի օծման հանդիսավոր արարողություն:

Միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը նշել է. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի տեղադրումը Նինոծմինդայում հիրավի պատմական իրադարձություն է: Սա եւս մեկ քայլ է մեր բարեկամ երկրի հասարակության կողմից Հայոց Մեծ Եղեռնի ճանաչման եւ դատապարտման պատմական անհրաժեշտության ընկալման ուղղությամբ: Արդարության վերականգնումը բարոյական չափանիշների վրա հիմնված գաղափար է։ Իրավունքն ու քաղաքական նպատակահարմարությունը ոչ թե պետք է հակասեն միմյանց, այլ համալրեն, որովհետեւ արդար իրավունքի սկզբունքը բնորոշ է զարգացած եւ քաղաքակիրթ պետություններին: Մենք աշխարհի բոլոր պետություններին վճռականորեն կոչ ենք անում միացնել իրենց ձայնը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման պահանջին եւ դատապարտել Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության փաստի ժխտողական քաղաքականությունը, քանի որ այն ուղղված է միջազգային իրավունքի եւ արդարության հաղթանակի դեմ», - ընդգծել է ՀՀ դեսպանը։

Արարողությանը մասնակցել են Վրաց ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի Կումուրդոյի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նիկոլոզը, ջավախքցի գործարար, բարերար Արմեն Ղարսլյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ, հասարակական եւ մշակութային բազմաթիվ գործիչներ, հայ եւ վրաց եկեղեցիների բարձրաստիճան հոգեւորականներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Վրաստանի խորհրդարանի եւ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ, գործարարներ, Հայաստանից ժամանած հյուրեր, Թբիլիսիից ժամանած  հյուրեր եւ ջավախահայության մեծաթիվ ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ